Երկու երեխա՝ Սուտն ու Կեղծիքը

Մի երիտասարդ որոշեց ժուժկալ կյանքով ապրել: Մի անգամ, ամաչելով իր սկզբունքների մասին բացահայտ խոսելուց, ծիծաղելի իրավիճակում հայտնվեց: Այն հարցին, թե ամուսնացած է արդյոք, մի քիչ ստելու գայթակղությանը ենթարկվեց՝ կարծելով, թե հարցերը դրանով կսահմանափակվեն.

- Այո, ամուսնացած եմ:

- Իսկ ի՞նչ է Ձեր կնոջ անունը,- շարունակեցին հարցնել:

Երիտասարդը կրկին ստիպված եղավ ստել:

- Իսկ երեխաներ ունե՞ք,- հետևեց հաջորդ հարցը:

Եվ քանի որ երիտասարդն սկսել էր խաբել, ապա ոչ մի կերպ չէր կարողանում կանգ առնել.

- Ունեմ:

- Քանի՞սը:

- Դե, երկուսը,- պատասխանեց անվճռականորեն:

- Իսկ նրանց անուններն ի՞նչ են:

Երիտասարդին թվաց, թե զրուցակիցների հարցերին վերջ չկա: Այլևս չդիմանալով՝ պատասխանեց.

- Մի երեխայի անունը Սուտ է, մյուսինը՝ Կեղծիք:

 

«Ով ասում է, թէ՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատվիրանները չի պահում, սուտ է, և նրա մեջ ճշմարտություն չկա» (Ա Հովհ. 2:4)

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

21.01.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․