Հարուստ երիտասարդն ու աղքատի աղջիկը

Մի մարդ կամենում էր իր որդուն հարուստ և անվանի մի գեղեցկուհու հետ ամուսնացնել: Սակայն երիտասարդը չցանկացավ նրա հետ ամուսնանալ, քանի որ ամուսնությունը վատ բան էր համարում և հեռացավ հայրական տնից: Մի թշվառ ծերունու տանը մի աղջկա հանդիպեց, ով զարմացրեց նրան կյանքի, հոգևոր հարստությունների և Աստծո նկատմամբ մարդու վերաբերմունքի մասին իր խորը դատողություններով: Երիտասարդը սիրեց նրան խելքի և բարեպաշտության համար ու հորից նրա ձեռքը խնդրեց:

Երկար ժամանակ ծերը չէր համաձայնվում, ասելով.

- Չեմ կարող նրան քեզ տալ, դու հարուստ ընտանիքից ես, իսկ նա աղքատ է, օժիտ չունի:

Երիտասարդը պատասխանում էր.

- Իմ տանը հայրս ցանկանում էր ինձ հարուստ ու արժանավոր մի աղջկա հետ ամուսնացնել, բայց ես չցանկացա ամուսնանալ: Ինձ համար կարևորը թանկարժեք զարդերը չեն, այլ բարեպաշտությունն ու խելացիությունը:

- Եթե նրան քեզ տամ, ապա կբաժանես մեզ ու նրան քո տուն կտանես:

- Ոչ,- պատասխանեց երիտասարդը,- պատրաստ եմ այստեղ մնալ:

Դեռ շատ փորձություններ ու հարցեր էր պատրաստել ծերը, սակայն երիտասարդը դրանք հանգիստ տարավ: Եվ հայրն իր համաձայնությունը տվեց: Իսկ երիտասարդն իր ընտրության համար լիովին վարձատրվեց. պարզվեց, որ այդ թշվառ ծերունին բավականին հարուստ մարդ էր:

Յուրաքանչյուր մարդու դիմաց երկու ճամփա կա՝ երկրային անցողիկ ու ապականացու բարիքների կուտակման կամ հոգևոր հարստությունների՝ հոգու ու երկրային գեղեցկության:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

26.11.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․