22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Իմաստուն արքան

Մի քաղաքում այսպիսի սովորույթ կար՝ քաղաքի բնակիչներն իրենց համար արքա էին ընտրում այնպիսի մարդու, որը ո՛չ նրանց քաղաքի սովորույթներին էր ծանոթ, ո՛չ՝ օրենքներին: Ընտրված արքան, ոչինչ չիմանալով, բնականաբար, միայն սին հաճույքների և անգործության էր տրվում: Մեկ տարի անց նրան գահընկեց էին անում և աքսորում անմարդաբնակ կղզի, որտեղ նա պետք է տարատեսակ զրկանքներ և չքավորություն կրեր:

Այդ կերպ մի անգամ քաղաքն իր համար մի իմաստուն մարդու ընտրեց որպես թագավոր, որը սկսեց քաղաքի գործերով զբաղվել և իր խորհրդականից իմացավ իրեն սպասվող ճակատագրի մասին: Իմանալով անխուսափելի ազատազրկման մասին, արքան իր ողջ հարստությունն ուղարկեց աքսորավայր նախքան իրեն կուղարկեին այնտեղ:

Այդպիսով նա նախապես հոգաց իր մասին և այնտեղ էլ անհոգ ապրեց:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

23.07.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․