25 Նոյեմբեր, Բշ
Մի կրոնավոր մահմեդական իրենց քաղաքի դատավորի մոտ ամբաստանում է մի օտարական քրիստոնյա քարոզչի: Սակայն քիչ անց դատավորին խնդրում է, որ այդ օտարականին չդատապարտեն և բանտ չնետեն, քանի որ չի կամենում, որ իր պատճառով որևէ մեկը տառապի: Դատավորն այդ խնդրանքը կատարում է: Մահմեդականը մոտենում է քրիստոնյային ու հարցնում.
-Ինչո՞ւ ես այդքան սիրում Քրիստոսին ու նրան Աստված համարելով միայն գոհություն ես հայտնում ու այլևս ոչինչ չես խնդրում…
Քրիստոնյան պատասխանում է.
-Եթե դու չկամեցար, որ ինձ բանտ նետեն, ապա վստահաբար կարող եմ ասել, որ նույնպես չես կամենա, որ Հիսուսի հետ այդպես վարվեն, բայց Նա հանուն ինձ, քեզ և բոլոր մարդկանց համար տառապանք կրեց: Նրան մտրակեցին ու մահվան մատնեցին և գիտեմ, որ նաև իմ և բոլոր ժամանակների մարդկանց պատճառով Նա ցավ կրեց, դրա համար էլ մշտապես ներում եմ խնդրում, որ նաև իմ պատճառով Նա տառապանք կրեց և գոհություն եմ հայտնում ու երախտապարտ եմ ամեն ինչի համար, որ իմ առջև նույնպես հավիտենության դռները բացեց:
Մահմեդականը մտորելով հեռանում է:
Հովհաննես Մանուկյան