Աշխարհիկ կյանքի գայթակղություններով տարված մի երիտասարդի տուն հյուր է գալիս իր ազգական ծերունի վանականը, ում շատ երկար տարիներ չէր տեսել: Երիտասարդը հեգնանքով հարցնում է.
- Ինչո՞ւ ես ջանում առաքինություններով ապրել, ի՞նչ կարող է մեղքն ինձ անել, երբ կարելի է ազատ ամեն ինչ անել, և այս կարճ կյանքը վայելել:
Ծերունին ասում է.
- Խարո´ւյկ վառիր քո տան մեջ, և կհասկանաս, թե ինչ է մեղքը:
Երիտասարդը պատասխանում է.
- Ողջամիտ խորհուրդ չես տալիս: Չէ՞ որ գիտես` ամբողջ տունս կհրդեհվի ու կայրվի:
Վանականը շարունակում է.
- Ահա և հարցիդ պատասխանը, թե ինչպիսին է մեղքը: Դրանով սկզբում հրդեհում և ոչնչացնում ես շրջապատդ և տունդ, այնուհետև մարմինդ, իսկ վերջում` հոգիդ:
Մեղքն այրում է և ոչնչացնում, իսկ առաքինությունը` կառուցում և շենացնում:
Հովհաննես Մանուկյան