25 Նոյեմբեր, Բշ
Հայր Կասիանոսը պատմեց մեզ, թե մի անգամ վանական համալիրի առաջնորդ հայր Հովհաննեսը եկավ հայր Պասիոսի մոտ, որը միայնակ բնակվում էր ներքին անապատում՝ քառասուն տարի: Հայր Հովհաննեսը նրան շատ էր սիրում, ուստի նաև մեծ համարձակություն ուներ նրա մոտ: Սա նրան ասաց. «Այս էլ քանի՜ տարի է, որ հեռացար մարդկանցից և մարդաբնակ տեղերից և մարդկանցից երբեք նեղություն չկրեցիր: Այդքան ժամանակում ի՞նչ ձեռք բերեցիր»: Ծերը նրան պատասխանեց. «Այն օրվանից, ինչ կրոնավոր դարձա, արեգակը չտեսավ իմ կերակրվելը, և ոչ էլ գիշերը` միտքս սրտմտության մեջ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016