Աթոս Սուրբ լեռան վրա մի մենակյաց կար: Նա ամեն տարի Սուրբծննդյան տոնին մի ծովատառեխ էր գնում, որպեսզի տոնական օրերին ձուկ ճաշակի: Սակայն ձկան ողնաշարը դեն չէր նետում, այլ կախում էր թելից: Երբ հաջորդ տոնն էր գալիս, որի ժամանակ թույլատրվում էր ձուկ ուտել, նա պահածոյի դատարկ տուփի մեջ մի քիչ ջուր էր եռացնում, ծովատառեխի ողնաշարը երկու-երեք անգամ թաթախում էր ջրի մեջ, որպեսզի դրանից մի փոքր ձկան բույր գա, և հետո մի քիչ բրինձ էր լցնում մեջը: Այդպես էր հետևում ձուկ ճաշակելու թույլտվությանը և քննադատում էր իրեն, որ անապատում նույնիսկ ձկնապուր է ուտում: Այնուհետև ողնաշարը կրկին կախում էր մեխից մինչև հաջորդ տոնը, և եփում էր այնքան մինչև վերջինս սպիտակ էր դառնում և միայն դրանից հետո էր նետում այն:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը