11 Նոյեմբեր, Բշ
Երբ օձն իր բնից դուրս է գալիս ու գնում ուր որ ուզում է, և հինգ տեղից է ծռմռվում, նոր միայն առաջ է շարժվում: Երբ վերադառնում է բնի մոտ, ուղղվում է, նոր միայն կարողանում է ներս մտնել հանգստանալու համար:
Առակի մեկնությունը. Առակը մեզ հիշեցնում է, որ մարդը հինգ զգայարաններ ունի՝ աչքը, ականջը, բերանը, ձեռքերն ու ոտքերը, ապա հոտոտելիքը: Ու երբ գնում է մեղք գործելու, աչքով չարին է նայում, ականջներով չար բաներ է լսում, բերանով չար բաներ է խոսում, ձեռքերով անօրենություններ է գործում, ոտքով չար ճանապարհով է գնում, քթով մեղքի գարշահոտությանն է հաղորդվում: Իսկ երբ մեղավոր մարդը եկեղեցու դուռն է գալիս աղոթելու, նա պարտավոր է հինգ զգայարանները ուղղել՝ խոստովանությամբ մաքրել, որ կարողանա հոգին խաղաղվի, որպեսզի աղոթքը ընդունելի լինի Աստծուն: Ինչպես օձը չի կարող ծռված իր բունը մտնել, այդպես էլ մարդը չի կարող առանց իր հինգ զգայարանների չար սովորություններից հրաժարվելով ու զղջումով ապաշխարելով, խոստացված Աստծո Արքայությունը մտնել: