25 Նոյեմբեր, Բշ
Սուրհանդակը թագավորի մոտ էր վազում՝ նրա զորքի պարտության մասին լուրը հայտնելու: Նա գիտեր, որ այդպիսի լուր բերողին պետք է գլխատեն և ճանապարհին մտածեց, թե ինչ անի, որպեսզի ողջ մնա:
Երբ նրան թագավորի մոտ տարան, ընկավ գահակալի ոտքերն՝ աղաչելով ներել իրեն, որովհետև ամբողջովին մոռացել էր հաղորդագրության բոլոր բառերը: Թագավորն ու նախարարները մտածմունքի մեջ ընկան. սուրհանդակը մահապատժի է արժանի այդպիսի զանցանքի համար, սակայն, եթե նրա կյանքը պահպանեն, ապա հույս կա, որ կհիշի այդ կարևոր հաղորդագրությունը: Որոշվեց պահպանել նրա կյանքը, սակայն մահապատժի վտանգը դեռ առկա էր: Շուտով ողբերգական լուրն այլ ճանապարհով տեղ հասավ և սուրհանդակը խուսափեց մահից:
«Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ»։ Բերանիս սանձ դրեցի» (Սղմ. 38:2):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի