Պահապան հրեշտակը պահպանում է փոքրիկներին

- Հա´յր, Աստված ինչի՞ համար է ամեն մարդու Պահապան Հրեշտակ տալիս: Մի՞թե Նա՝ Ինքը չի կարող մեզ պահպանել:

- Պահապան Հրեշտակն Աստծո հատուկ խնամքն է Իր արարածի նկատմամբ: Պահապան Հրեշտակը՝ դա Աստծո Նախախնամության արտահայտությունն է մարդու նկատմամբ: Եվ դրա համար մենք պարտական ենք Աստծուն: Հրեշտակները հատուկ կերպով են պահպանում փոքր երեխաներին: Ինչպե՜ս են պահպանում նրանց: Մի անգամ, փողոցում երկու երեխա էին խաղում: Նրանցից մեկն ուզում էր քարով մյուսի գլխին խփել ու արդեն նշան էր բռնել: Երկրորդ երեխան չէր տեսել վտանգը: Եվ ահա, վերջին ակնթարթին, հավանաբար նրա Հրեշտակն այնպես արեց, որ փոքրիկն ինչ-որ բան տեսավ, մի կողմ ցատկեց ու քարը նրա գլխի կողքով թռավ:

Իսկ մի մայր էլ, մի անգամ, գնաց դաշտում աշխատելու և նորածնին իր հետ վերցրեց: Կրծքով կերակրելուց հետո՝ դրեց նրան օրորոցի մեջ ու գնաց աշխատելու: Երբ մի որոշ ժամանակ անց մոտ եկավ տեսնելու, թե ինչպես է մանկիկը՝ ապա տեսավ, որ նա ձեռքում մի օձ է բռնել ու հետաքրքրությամբ զննում է: Երբ մայրը երեխային կերակրում էր կրծքով՝ բերանի շուրջը կաթ մնաց: Եվ ահա օձն էլ մոտ սողաց երեխային ու սկսել կաթը նրա երեսից լիզել: Նորածինն էլ բռնեց օձին: Դա տեսնելով՝ մայրը բղավեց, երեխան վախեցավ, բացեց ձեռքն ու օձը հեռացավ: Աստված պահպանում է երեխաներին:

- Հա՛յր, այդ դեպքում ինչո՞ւ են շատ երեխաներ տառապում հիվանդություններից և այլ դժբախտություններից:

- Աստված գիտի, թե յուրաքանչյուր մարդու համար ինչը օգտակար կլինի և դրա համեմատ ամեն անհրաժեշտը տալիս է նրան: Նա մարդուն չի տալիս մի բան, որ օգուտ չի բերելու: Օրինակ, երբեմն Նա տեսնում է, որ ֆիզիկական թերությունը կամ արատը մեզ ավելի շատ կօգնի, քան, եթե Նա պահպաներ մեզ այդ արատից կամ առողջ և անվնաս պահեր:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

09.07.24

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․