Մնացած ամեն բան կտրվի

Թռչունների երամն Աֆրիկա էր թռչում՝ ձմեռելու: Երիտասարդ թռչունները, որ առաջին անգամ էին Աֆրիկա թռչում՝ անհանգստանում էին, հուզվում, աղմկում ու բազմաթիվ հարցեր էին տալիս.

- Հետաքրքիր է, իսկ Աֆրիկայում տա՞ք է: Իսկ Աֆրիկայում գետեր կա՞ն: Իսկ այնտեղ անտառներ կա՞ն: Իսկ Աֆրիկայում անձրևո՞ւմ է:

Երամի առաջնորդը նախ պատասխանում էր բոլոր հարցերին, իսկ հետո հոգնեց ու ասաց.

- Գիտե՞ք ինչ, երեխաներ: Կարևորը Աֆրիկա հասնելն է, իսկ այնտեղ այլևս անհանգստանալու բան չկա:

«Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ի՛նչ եք ուտելու կամ ի՛նչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք, որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են։ Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ։ Այլ դուք հետամո՛ւտ եղեք Աստծու արքայությանը, և այդ ամենը ավելիով կտրվի ձեզ» (Ղուկ. 12:29-31)։

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

29.12.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․