25 Նոյեմբեր, Բշ
Խաչակրաց արշավանքից վերադարձած արքայազնը վերցնում է մեծ մուրճը և հարվածներով սկսում փշրել իր պատկերով կերտված հիասքանչ արձանը:
Ծառաները զարմացած ու ապշած հարցնում են.
-Ո՛վ տեր, ինչո՞ւ ես կոտրում քո վսեմաշուք արձանը, որով փառավորվում է անունդ և հիշատակդ դարեդար:
Խաչակիր արքայազնը պատասխանում է.
-Նախքան իմ մեկնելը երազում էի այս արձանն ունենալ և ունեցա, սակայն այժմ երազում եմ Աստծո հետ լինել, քանի որ երկնային նախախնամությունն ինձ դարձի բերելու համար կյանքի մուրճի հարվածներով այսպես կոտրեց իմ «ես»-ն ու կարծրացած սիրտը, երբ անցա փորձությունների, ձախողումների, անհաջողությունների ու պարտությունների ճանապարհով և միայն այդ ժամանակ բացվեցին աչքերս ու իրապես տեսա ինքս ինձ, կյանքն ու Աստծուն ու հասկացա, որ այդքան տարիներ սխալ ճանապարհով եմ ընթացել ու ապրել և չկա ավելի մեծ իմաստ, քան Աստծո հետ լինելն ու աստվածային սիրո ու հոգևոր խոնարհության արժեքներով ապրելը: