25 Նոյեմբեր, Բշ
Կեղծ մատնության պատճառով մի նախարարի մեղադրեցին ծանր հանցագործության՝ թագավորի դեմ կազմակերպած դավադրության, մեջ: Նա մեղավոր չէր և բոլոր հարցաքննությունների ժամանակ հերքում էր իր մասնակցությունն այս գործին:
Թագավորը որոշեց փորձել զրպարտված նախարարին, ու նրան հայտարարեցին թագավորի հետևյալ կարգադրությունը. «Եթե մեղադրյալը շարունակի համառորեն ժխտել իր մեղքը, ապա համառության ու չզղջալու համար մահապատժի ենթարկել նրան: Իսկ եթե խոստովանի դավադրության մեջ իր մասնակցությունը, ապա մահապատիժը ողորմածաբար փոխարինել ցմահ ազատազրկմամբ»: Իսկ դահճին ու պահակներին կարգադրեցին մահապատժի ենթարկել նախարարին, եթե ընդունի իր մեղքը և աքսորավայր ուղարկել, եթե շարունակի իր անմեղությունը պնդել:
Դահիճը նախարարի համար կարդաց թագավորական հրամանն ու ահարկու ձայնով ասաց.
- Վերջին խոսքդ ասա, եթե մեղավոր ես՝ ասա «այո» և ներում կստանաս: Իսկ եթե «ոչ» ասես՝ մահապատժի կենթարկվես՝ համառության ու չզղջալու համար:
Նախարարը լսեց հրամանն ու առանց տատանվելու ասաց.
- Ո՛չ:
Մահապատիժը չկայացավ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի