Ով առաջինը հասավ

 Մի վանական հայտնվում է հանդերձյալ աշխարհում և զարմանում.

-Ես մշտապես ձգտեցի արդար կյանքով ապրել, ճգնեցի, գիշերները չքնեցի, աղոթեցի, զանազան սխրանքների միջով անցա, բայց հրեշտակներն իմ կողքով անցան ու ինձանից առաջ դրախտ տարան մեր վանքի այգեպանին, որը վանքի այգին մշակելուց բացի ուրիշ բան չէր անում: Աստծո հրեշտակը մոտենում է այս վանականին ու ասում.

-Այն այգեպանը շարունակ խոնարհություն էր սովորում և Աստծուց փրկություն հայցում: Իսկ դու նույնիսկ հանդերձյալում անդադար քո արդարությունից ես խոսում ու սխրանքներովդ պարծենում…

«Ով իր անձը բարձրացնում է, կխոնարհվի. և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա» (Մատթ. 23.12):

 

Հովհաննես մանուկյան

14.09.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․