Ալեքսանդրիայի եպիսկոպոսներից մեկը, որ սովոր չէր վանական կյանքի խստակեցությանը, մի անգամ ստիպված եղավ գիշերել վանքերից մեկում: Մինչ իրեն հատկացված խցի խղճուկ մահճակալին կմեկնվեր, հատակին երեք փայտոջիլ նկատեց: Կանչեց եղբայրներից մեկին ու հարցրեց.
- Տեսնո՞ւմ ես, այնտեղ, հատակին:
- Մի՛ անհանգստացիր, Սրբազա՛ն Հայր,- պատասխանեց վանականը,- դրանք ընդամենը փայտոջիլներ են, այն էլ՝ սատկած…
Առավոտյան այն եղբորը հանդիպելով, եպիսկոպոսն ասաց.
- Երեկվա երեք փայտոջիլներն իսկապես սատկած էին, բայց ի՜նչ բազմություն էր հավաքվել դրանց թաղմանը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի