Շիկակարմիր նապաստակը

Նապաստակը ձմռանն իրեն նայեց, հետո՝ ամռանը ու մտածեց. «Իսկ ինչո՞ւ միայն երկու մուշտակ ունեմ՝ սպիտակ ու մոխրագույն: Ինձ համար շիկակարմիրը կկարեմ, ինչպես աղվեսինն է, նախ գեղեցիկ է, հետո էլ մյուս նապաստակները կվախենան ինձնից ու բանջարանոցի բոլոր գազարներն իմը կլինեն»:

Մտածեց ու արեց: Իր համար նոր մուշտակ կարեց ու դրանով դուրս եկավ զբոսնելու: Աղվեսը տեսավ նրան հեռվից և ուրախացավ: Մտածեց հարևան գյուղի իր խնամին է հյուր եկել. վերջին լուրերը կլսի, իրենն էլ կպատմի: Իսկ երբ հասկացավ, որ նապաստակն է՝ ավելի ուրախացավ, որովհետև դեռ չէր ճաշել: Միայն թե նապաստակն ամենևին չուրախացավ: Հազիվ հասցրեց փախչել, չէ՞ որ ապրելու ցանկությունն ավելի մեծ է, քան ուտելունը: Եվ այդ օրվանից չէր համարձակվում անգամ մտածել Աստծո պարգևած որևէ բան փոխելու մասին:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

 

28.11.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․