5 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Ուսանելով աստվածաբան վարդապետներից՝ ասենք. նախ՝ եթե մարդասպանություն կատարված լինի եկեղեցում, վերստին պետք է օծվի:
Երկրորդ՝ եթե եկեղեցում անհավատի կամ բանադրվածի մարմին թաղված լինի, պետք է վերստին օծվի:
Երրորդ՝ եթե անպատշաճ և անհիշատակելի մեղք գործված լինի եկեղեցում, ինչպես՝ շնություն և այլն, պետք է վերստին օծել:
Չորրորդ՝ եթե եկեղեցու գլխավոր մասերն այրվեն, ինչպես ասենք պատերը, Սուրբ Սեղանը, ապա պետք է կրկին օծել, իսկ եթե միայն առաստաղն այրված լինի, վերստին օծման կարիք չկա, քանզի սկզբից էլ առաստաղը չի օծվում:
Հինգերորդ՝ եթե օծումից հետո Սուրբ Սեղանի վրա երկաթյա գործիքով գործ անելու հարկ լինի, պետք է վերստին օծում կատարել:
Վեցերորդ՝ եթե Սուրբ Սեղանը տեղից խախտվի կամ կոտրվի, պետք է վերստին օծել:
Յոթերորդ՝ այրված Սուրբ Սեղանը թեև ամբողջական մնացած լինի, պետք է օծումը կրկնել, սակայն միայն Սուրբ Սեղանը պետք է օծել և ոչ թե եկեղեցին, եթե վերոհիշյալ դեպքերը տեղի չեն ունեցել:
Ութերորդ՝ եթե ծեփը թափված լինի և նորից ծեփվի, այդ նորոգված տեղերը պետք է օծել:
Իններորդ՝ եթե եկեղեցին օծողը բանադրված լինի կամ հերետիկոսական աղանդի հետևած և Սուրբ Երրորդության կատարյալ հավատք չունենա, նրա կատարած մկրտությունն ու օծումն ընդունելի չեն, պետք է վերստին օծել:
Եթե ակամա կամ պատահական սպանություն եղած լինի, ինչպես, ասենք, պատահմամբ մեկի վրա քար ընկնի, և նա մեռնի, կամ թե մի խելագար, իրեն պատից գցելով, մեռնի, այս պատճառով պետք չէ եկեղեցին վերստին օծել: