14 Մարտ, Ուր, Մեծ պահքի ԺԲ օր

Հարց 136 – Ավետարանիչներն ասում են, թե Քրիստոսի համար մեծ երկյուղ ու տրտմություն էր պարփակում չարչարանաց գիշերը: Զարմանում եմ, երբ մարտիրոսներն աներկյուղ վազում էին դեպի տանջանքներ, ինչո՞ւ էր Քրիստոս երկյուղ ու տրտմություն ապրում:

Պատասխան – Մարտիրոսները և նահատակները սեփական կամքով չէին տնօրինում իրենց վախենալն ու չվախենալը, այլ Աստծուց օգնություն էր հասնում նրանց տկարությանը, որպեսզի բնական երկյուղը չտիրի իրենց և չզրկվեն մարտիրոսությունից: Սակայն Հիսուս անհամեմատ հզորագույնը եղավ բոլոր մարտիրոսների, քանզի ցույց տվեց, որ այն երկյուղը կախված էր Իր կամքից: Այսինքն՝ վախենալը կամ չվախենալն Իր իշխանության ներքո էր: Քրիստոս երկյուղ ունեցավ, բայց այդ երկյուղի պատճառով պարտեզից չփախավ, այլ արիաբար այնտեղ մնաց՝ մատնիչի ճանապարհին նայելով:

Քրիստոս Աստված էր և ստուգաբար պետք է աներկյուղ գտնվեր տանջանքների հանդեպ: Կարող էր և չտարակուսել, թե Իր ամենակարող զորությամբ կվարվի և տանջանքների ցավն ու կսկիծը չի զգա: Սակայն մտաբերելով Իր նախընթաց խոր տրտմությունն ու երկյուղը, հաստատապես իմացվում է, որ Նա կատարյալ մարդ էր և մեր փրկության համար էր այն չարչարանքն ապրում:

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․