5 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Շատ պատճառներ է մատնանշում եռամեծ Գրիգորը՝ Քրիստոսի այդ պատվերի վերաբերյալ, որոնցից գլխավորները ներկայացնում ենք ընտրությամբ:
Նախ՝ սքանչելիքները, որոնք հարության ժամանակ եղան, հարմար են և ապացուցում են առաքյալների պատմածներն այն մասին, թե երկիրը շարժվեց, վեմերը պատռվեցին, լուսատուները խավարեցին և այլն:
Երկրորդ՝ երբ առաքյալները զորանան Սուրբ Հոգուց և հրաշքներ գործեն, այն ժամանակ Քրիստոսի մասին ասվածները կարող են հաստատվել:
Երրորդ՝ հրեշտակի՝ Քրիստոսի հարությունը քարոզելու ժամանակ հավատան, թե Նա, Ով հարություն տվեց Ինքն Իրեն, կարող է Մովսեսին ևս հարուցանել մեռելներից:
Չորրորդ՝ երբ երկինք համբառնա, այն ժամանակ հավատան, թե կարող էր Եղիային բերել տալ երկնքից և երևալ լուսափայլ ամպերով, հաջորդ անգամ գալ ամպով և ընտրյալներին ամպով երկինք տանել: