Հարց 6 – Եկեղեցական աստիճանները ե՞րբ տրվեցին Քրիստոսից:

Պատասխան – Եկեղեցու սրբազան վարդապետներն այսպես են վկայում. Քրիստոս ընթերցողության աստիճանը տվեց, երբ ընթերցեց Եսայի մարգարեի գիրքը (Ղուկ. 4:17), կիսասարկավագությանը, երբ չվանից խարազանով Տաճարից դուրս հանեց առևտրականներին (Հովհ. 2:15), սարկավագությանը, երբ լվաց աշակերտների ոտքերը (Հովհ. 13:5), քահանայությանը, երբ Իր Մարմինն ու Արյունը բաշխեց սուրբ վերնատանը (Մատթ. 26:26), եպիսկոպոսությանը, երբ փչեց առաքյալների վրա (Հովհ. 20:22), կաթողիկոսականը, երբ համբառնալիս ձեռքը դրեց առաքյալների վրա (Ղուկ. 24:51):

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․