5 Հոկտեմբեր, Շբ
20/03/2017
Աստվածային նախախնամությամբ հայն ապրում է այն սուրբ երկրում, որ բուն արևածագի երկիրն է՝ Արևելքը, ուր արարվեց Եդեմական Դրախտը, այստեղ էր Երկրի վրա առաջին աստվածպաշտության վայրը, այստեղ կառուցվեց Նոյան տապանը՝ Քրիստոսի եկեղեցու խորհրդանիշը: Արարատյան երկիրը, որ մինչ ջրհեղեղը կոչվում էր Արևելք և Եդեմ, Հայկ նահապետի անվամբ սկսեց անվանվել Հայք, Հայասա, Հայաստան: Հայկի անվան հիշատակը միշտ արթուն է մնացել հայ ժողովրդի մեջ՝ որպես հայ ազգի նահապետ,
17/03/2017
Մարտի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի 2016 թվականի գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ժողովի սկզբում Նավասարդ Սրբազանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հայրական օրհնությունը։ Սրբազան
17/03/2017
Բոլոր առաքինությունների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ողորմածությունը, քանի որ, ըստ Սուրբ Գրքի, Վերջին Դատաստանի օրը Տերը ողորմած է գտնվելու ողորմածների հանդեպ (Մատթեոս 5:7): Սերը մղում է մարդուն ողորմածության և ինչպես աղն է սննդին համ տալիս, նույնպես և սիրո միջոցով է ողորմածությունը ստանում իրական արժեք: Սերն ու ողորմածությունն անբաժանելի են միմյանցից, ինչպես ողորմածությունն առանց սիրո, այնպես էլ սերն առանց ողորմածության Աստծո առջև
16/03/2017
Լույսի, սիրո և կյանքի գեղեցկությանը զուգահեռ իրականությունը լեցուն է անարդարությամբ, տառապանքով, դժբախտություններով, ձախողումներով, սակայն մարդը ձգտում է դրախտային երանությանը, որից մեղանչելու պատճառով զրկվել է և երբեմն էլ դրա համար հարցնում են, թե ամենագետ և կանխագետ Աստված ինչո՞ւ Ադամին ստեղծեց այնպիսին, որ մարդը մեղք գործի և դժվարություններով լեցուն այսպիսի աշխարհում ապրի: Մի՞թե ամենակարող Աստված չէր կարող արարել այնպիսի կատարյալ
15/03/2017
Անհրաժեշտ է հոգևոր կյանքում առաջ ընթանալ, բարձրանալ ավելի վեր ու վեր՝ առավել մեծացնելով բարի գործերի պաշարը: Եթե կանգ առնենք դեպի հոգևոր բարձունք տանող աստիճաններից որևէ մեկին, դա նույնն է, թե ետ գնանք: Տիրոջ կամքն է, որ Իր հետ միավորված մեկ կյանք ունենանք, ցանկանանք և ձգտենք նրան, ինչ պատգամել է Ինքը. «Ով Ինձ հետ չէ, հակառակ է Ինձ և ով Ինձ հետ չի հավաքում, ցրում է» (Ղուկաս 11:23): Այսինքն՝ եթե Քրիստոսի հետ չենք հավաքում, դա նույնն է, ինչ վատնում
11/03/2017
Մոտենում է Մեծ պահքի երրորդ կիրակին, որ կոչվում է «Անառակի կիրակի»: Ավետարանական «Անառակ որդու առակ»-ը՝ եկեղեցու հայրաբանության մեջ «Ավետարանը Ավետարանի մեջ» կոչվող, դարեր շարունակ իր կենսական պատգամներն է ավետարանում: Ամեն ինչ կորցրած անառակ որդին՝ մեղավոր մարդը, իր Հոր՝ Աստծո ներկայությունից և խնամքից հեռու, փափագում էր գոնե որպես ծառա վայելելու Հոր ներկայությունն ու խնամքը: Նա, գուցե և անհանգստացած, բայց հույսով շտապում
10/03/2017
Մարտի 7-9-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը նիստերի ընթացքում անդրադարձ կատարեց ազգային կյանքին վերաբերող տարբեր հարցերի, այդ թվում նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Վերջինիս առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տոնակարգով Մեծ
10/03/2017
Մարտի 7-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին: Ժողովի նիստերն ատենապետեցին Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան