Ս. Կոռնելիոսը ծնվել է Կեսարիայում: Նա իտալական գնդում հարյուրապետ էր, ով հավատացել էր Քրիստոսին և դարձել ճշմարիտ քրիստոնյա: Նրան և նրա ընտանիքի անդամներին մկրտել էր Ս. Պետրոս առաքյալը: Արդար լինելու համար նրան անվանել են «Երկրորդ Աբրահամ»: Երուսաղեմում շատ է քարոզել, հրաշքներ գործել: Զառամյալ տարիքում ենթարկվել է հալածանքների և նահատակվել: Սրբի գերեզմանին հիվանդներ են այցելում և բժշկվում:
Ս. Շմավոնը հայր Հովսեփի եղբոր որդին էր: Հակոբոսի մահից հետո 65 թվականին դարձել է Երուսաղեմի պատրիարք: Տրայանոսի կողմից հալածանքների է ենթարկվել և 120 տարեկանում խաչվել Երուսաղեմում:
Ս. Պողիկարպոսը ծնվել է 70 թվականին, Ս. Հովհաննես Ավետարանչի աշակերտն էր: Նրա անունը հունարեն նշանակում է «բազմապտուղ»: Ս. Հովհաննես Ավետարանիչը 96 թվականին Ս. Պողիկարպոսին ձեռնադրել է Զմյուռնիայի եպիսկոպոս: Ս. Պողիկարպոսն անզիջում պայքարել է հերետիկոսների դեմ: Բյուզանդիայի կայսրը նրան ձերբակալել է և ստիպել ուրանալ Քրիստոսին: Նա պատասխանել է. «80 տարի ծառայել եմ Քրիստոսին և շատ բարիքների արժանացել և չեմ կարող ուրանալ իր Փրկչին»: 166 թվականին նրա ձեռքերն ու ոտքերը կապել ու այրել են: Ս. Պողիկարպոսից մեզ հասել է փռյուգիացիներին հասցեագրված մի թուղթ, որը նահատակված քրիստոնյաների առաջին վավերագիրն է: Նրա կենդանության ժամանակ Զմյուռնիա էին եկել 12 փիրատելփացիներ, որոնք կոչվել են Արևելյան վկաներ: Նրանք նույն ժամանակահատվածում նահատակվել են: Կայսրը վկաներին գազանների առջև է նետել:
http://www.qahana.am