Գրքեր
11 Հունիս, Եշ Սբ. Իսահակ և Հովսեփ իշխանների և Սարգիս և Բագոս վկաների հիշատակության օր

Իսահակը և Հովսեփը հագարացի իշխան Կայսի զավակներն էին: Կայսը Կարինում ամուսնացել էր քրիստոնյա հայ կնոջ հետ՝ արտոնելով նրան պահպանել քրիստոնեական հավատն ու նույն հավատով դաստիարակել զավակներին: Սակայն, տարիներ անց հայտնի է դառնում իշխանազուն երկու եղբայրների քրիստոնյա լինելը եւ իբրեւ իսլամ հոր զավակներ նրանց ստիպում են նույն կրոնն ընդունել: Սակայն նույնիսկ հոր կեղծ ուրացության հորդորներին, եղբայրներն անդրդվելի են մնում իրենց հավատի մեջ եւ գլխատվում 808 թվականին: Հռոմեացի ազնվականներ Սարգիսը և Բագոսը Բյուզանդական արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, որոնք կռապաշտական մի արարողությանը մասնակցելուց հրաժարվելու պատճառով ենթարկվել են բազմաթիվ տանջանքների, սակայն հավատարիմ են մնացել քրիստոնեությանը: Տանջանքներից Բագոսը մահացել է, իսկ Սարգիսը նետվել է բանտ եւ գլխատվել Հյուսիսային Սիրիայում 300 թվականին: Հայ Առաքելական եկեղեցին սրբերի օրը նշում է Հոգեգալստից հետո, երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը՝ նահատակների վարքով քրիստոնյա հավատացյալներին հորդորելով հավատարիմ մնալ քրիստոնեական կրոնին՝ ոչ միայն այս, այլեւ հանդերձյալ աշխարհում աստվածային պարգեւի արժանանալու համար:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․