25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ աբբա Մակարիոսն իր խցում մի գողի բռնեց, ով ապրանքներն ավանակի վրա էր բարձում: Առանց ցույց տալու, որ ինքն այդ իրերի տերն է, սուրբն սկսեց լուռ օգնել նրան բեռը կապել: Խաղաղությամբ նրան արձակելով՝ ինքն իրեն ասաց.
- Մենք այս աշխարհ ոչինչ չենք բերել և պարզ է, որ ոչինչ չենք կարող տանել այստեղից: Թող փառաբանվի Տերն ամեն ինչում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի