Տեր Զգոն քահանա Աբրահամյան

Ծնվել է 1973թ. հոկտեմբերի 31-ին, Երևանում:

1980-1990թթ. սովորել է Երևանի Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում:

1990-1995թթ. սովորել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկավորում» բաժնում:

1995-1996թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում:

1997-1998թթ. աշխատել է ՀՀ Ֆինանսների նախարարության արժեթղթերի և բորսաների տեսչությունում:

1999-2001թթ. աշխատել է Հայփոստի աշխատանքի և վերահսկման վարչությունում:
 

2003-2005թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում:

2005թ. սեպտեմբերի 11-ին  ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռնադրվել է սարկավագ:

2005թ. սեպտեմբերի 18-ին ձեռամբ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել Երևանի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ:

2008թ.-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

2013-2015թթ. ծառայել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

2015թ.-ի նոյեմբերի 19-ից ծառայության է անցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

03.12.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․