Հայր Հակոբն ասաց. «Մի երիտասարդի տեսա, որ աղոթում էր և ասում. «Աստվա՛ծ, փրկի՛ր ինձ գազաններից»: Եվ դրանից հետո տեսա, որ այնտեղ կար մի ինձ` իր ձագերով, և երիտասարդը նրանց հետ կերակրվում էր ինձի կաթով: Մի ուրիշ անգամ էլ աղոթելով ասում էր. «Փրկի՛ր ինձ կրակից, Տե՛ր»: Եվ հետո մտավ բորբոքված հրի մեջ և բնավ չվնասվեց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016