23 Դեկտեմբեր, Բշ
Հունիսի 14-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի կողմից թեմական երիտասարդական կառույցների այն անդամներն, ովքեր այս տարի ավարտեցին հանրակրթական դպրոցները, նվեր ստացան Նոր կտակարաններ ու «Հավատով խոստովանիմ» աղոթագրքեր: Դրանք երիտասարդներին հանձնեց թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Տեր հայրը շրջանավարտներին փոխանցեց Սրբազան հոր շնորհավորանքները, մաղթեց, որ առաջնորդվեն Ավետարանի պատգամներով, ավետարանի իմաստությամբ և իրենց կյանքը զարդարվի Աստվածային շնորհներով:
Շրջանավարտների մեծ մասը պատրաստվում է ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Երեք երիտասարդ որոշել է ուսումը շարունակել Գևորգյան հոգևոր ճեմարանում:
Երիտասարդները իրենց շնորհակալությունը հայտնեցին Սրբազան հորը հայրական ուշադրության համար և խոստացան, որ կշարունակեն լինել Հայ Եկեղեցու նվիրյալ հետևորդներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին