12 Հոկտեմբեր, Շբ
Երբ ամեն անգամ թագավորի հեծյալներն անցնում են, մի հովիվ երազում է , որպեսզի թագավորական պալատում կարողանա աշխատել պարզապես իբրև ձիապան: Եվ մի անգամ իր կատարած գործի համար երկրի մեծագույն իշխաններից մեկը նրան առաջարկում է դառնալ իր հեծյալ գնդի առաջնորդներից մեկը:
Հովիվն առարկում է` նայելով երկնքին.
-Ես խնդրել եմ, որ Աստված ինձ տա լավագույնը: Հուսով եմ, որ մի օր իմ երազանքը կիրականանա:
Իսկ երկնքից հրեշտակները զարմացած ու լռելյայն նայում են մեկ իր հույսով ու երազանքով լցված հովվին, մեկ իշխանի հեծյալների գնդին…
Հովհաննես Մանուկյան