25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ սուրբ Անտոնն աղոթում էր իր խցում և ձայն լսեց.
- Անտո՛ն: Դու դեռ չես հասել այն կաշեգործի աստիճանին, որ Ալեքսանդրիայում է ապրում:
Այս լսելով՝ ծերը ելավ վաղ առավոտյան ու ձեռնափայտը վերցնելով՝ Ալեքսանդրիա շտապեց: Երբ այդ մարդու մոտ եկավ ՝ վերջինս շատ զարմացավ Անտոնին իր մոտ տեսնելով: Ծերն ասաց կաշեգործին.
- Պատմիր ինձ քո գործերի մասին, որովհետև անապատը թողեցի ու քեզ համար այստեղ եկա:
Կաշեգործը պատասխանեց.
- Չգիտեմ, թե երբևէ որևէ լավ բան եմ արել: Այդ պատճառով էլ, անկողնուցս վաղ վերկենալով, մինչև աշխատանքի գնալս, ինքս ինձ ասում եմ. Այս քաղաքի բոլոր բնակիչները, մեծից փոքր, Աստծո Արքայություն կմտնեն իրենց առաքինությունների համար, իսկ ես միայնակ հավիտենական տառապանքի կգնամ իմ մեղքերի համար: Հենց այս բառերն էլ կրկնում եմ սրտումս նախքան քուն մտնելը:
Այս լսելով՝ սուրբ Անտոնը պատասխանեց.
- Որդյակ իմ, դու իրավմամբ հմուտ ոսկերիչ ես (Մատթ. 13:45-46), քո տանը հանգիստ նստած Աստծո Արքայությունը շահեցիր: Ես, որ ողջ կյանքս անապատում եմ անցկացնում, բայց հոգևոր մտածողություն ձեռք չբերեցի, չհասա գիտակցության այն մակարդակին, որ քո խոսքերով ես արտահայտում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի