25 Նոյեմբեր, Բշ
Նոր ծնված քուռակն ամեն ինչից վախենում էր: Սարսափելի դողում էր, այնքան թույլ էր, որ ոտքերը ծալվում էին ու հաճախ վայր էր ընկնում: Մեծ ձիերին տեսնելով, որ թեթևությամբ ու ազատորեն սլանում էին կանաչ մարգագետնով, վախից մտավ մոր փորի տակ և այնտեղից լսվեց նրա թույլ ձայնը.
- Մի՞թե ես էլ երբևէ նրանց պես կլինեմ:
- Մի՛ վախեցիր, զավակս,- պատասխանեց զամբիկը,- Դու արագ վազքի համար ես ծնվել, ամեն ինչ իր ժամանակն ունի: Ժամանակը կգա ու կտեսնես, թե ինչպիսի արագությամբ ու թեթևությամբ ես սլանալու:
«Որովհետև նրա արարածներն ենք՝ Քրիստոս Հիսուսով ստեղծվածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստված առաջուց պատրաստեց մեզ, որպեսզի դրանք կատարենք» (Եփես. 2:10):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի