3 Դեկտեմբեր, Գշ
Ամեն մարդ պետք է իրեն տրված շնորհը բարուն ծառայեցնի: Քանի որ եթե Աստված մարդուն ինչ-որ շնորհով է օժտում, ապա նրանից պահանջելու է դա: Օրինակ՝ մարդու ուղեղը (նրան տրված) ուժ է, սակայն կախված այն բանից, թե ինչպես կօգտագործի իր խելքը՝ նա կարող է բարիք կամ չարիք գործել: Եթե շատ խելացի լինելով՝ մարդ ճիշտ է օգտագործում իր ընդունակությունները, ապա նա կարող է այնպիսի հայտագործություններ անել, որոնք կօգնեն մարդկանց: Սակայն իրեն տրված տվյալները սխալ օգտագործելով՝ մարդ կարող է, օրինակ, իր մերձավորին թալանելու միջոցներ հորինել: Կամ, օրինակ, նկարիչները, որ իրենց նկարները թերթերում կամ ամսագրերում են տպագրում: Մի ծաղրանկարը, մի նկարը կարող է իր մեջ մի ամբողջ իրադարձություն թաքցնել: Այսինքն, եթե այդ նկարիչներն իրենց ուղեղի ճկունությունն օգտավետ գործածեին, ապա նրանք այն կսրբագործեին և կօգնեին թե՛ իրենց, թե՛ ուրիշներին: Այն դեպքում, երբ այժմ այդ մարդկանցից շատերը վատ գործեր են անում. եթե նրանք անամոթներ են, ապա՝ անամոթ գործեր, եթե զվարճախոս են, ապա՝ ծիծաղելի:
Այսինքն՝ շնորհալի, յուրահատուկ ընդունակություններով օժտված մարդիկ կա՛մ ուրիշներին օգուտ են բերում, կա՛մ կործանում են նրանց: Այն դեպքում, երբ մարդիկ, որոնք հատուկ ընդունակություններ չունեն, իհարկե, չեն կարող մեծ բարիք գործել, բայց մեծ չարիք էլ, համենայն դեպս, գործել չեն կարող:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը