Անգին ընդունակություններ

Մի բարի ու իմաստուն տատիկի հարցրեցին.

- Տատի՛կ, այդքան դժվար կյանք ես ունեցել, բայց բոլորիցս երիտասարդ ես մնացել հոգով: Ինչ-որ գաղտնիք ունե՞ս:

- Ունեմ, սիրելիներս: Եթե ինձ ինչ-որ լավ բան են արել, սրտիս վրա եմ գրել, իսկ եթե վատ՝ ջրի: Եթե հակառակն անեի, ապա սիրտս այժմ սարսափելի սպիեր կունենար, իսկ այսպես՝ բուրավետ դրախտ է:

Աստված մեզ անգին ընդունակություններ է պարգևել՝ հիշելու և մոռանալու: Երբ մեզ լավություն են անում, երախտագիտությունը պահանջում է հիշել դա, իսկ երբ վատություն՝ սերը դրդում է մոռանալ:



Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

12.09.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․