Մի օտարական Եգիպտոս եկավ ու մեծ ցանկություն հայտնեց Նեղոսում լողալու, որպեսզի հետագայում հիշելու բան ունենա: Տեղի բնակիչները զգուշացրեցին նրան, որ գետում կոկորդիլոսներ կան և վտանգավոր է այնտեղ լողալը: Բայց նա չհավատաց «տատիկի հեքիաթներին» և որպես լավ, ինքնավստահ լողորդ՝ մտավ գետի պղտոր ջուրը:
Հանկարծ կոկորդիլոսը հարձակվեց նրա վրա ու սուր ատամները նրա մարմնի մեջ մխրճեց: Երբ դեռ ողջ էր՝ չհավատաց կոկորդիլոսների գոյությանը, իսկ մահվանից առաջ՝ արդեն ժամանակ չուներ…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի