Անքնությամբ տառապող մի երիտասարդ գալիս է ծեր վանականի մոտ և ասում.
- Բժիշկների մոտ գնացի, բայց չկարողացան ինձ օգնել: Նյարդային համակարգս խախտվում է, բայց չեմ հասկանում, թե ինչ է ինձ հետ կատարվում:
Ծեր վանականը նկատում է նրա թանկարժեք հեռախոսը և ասում.
- Հեռախոսդ նվիրիր որևէ մեկին:
Երիտասարդը խոժոռվում է և նյարդայնացած պատասխանում.
- Ի՞նչ նվիրելու մասին է խոսքը, երբ մտածում եմ ավելի շատ գումար աշխատել և ավելի թանկարժեք հեռախոս գնել:
Վանականը պատասխանում է.
- Այ տեսնո՞ւմ ես՝ հեռախոսն ու երկրային արժեքները հոգու խաղաղությունից վեր ես դասում և դրանց պատճառով անքնությամբ տառապում: Եթե այդ կախվածություններից չազատվես ու Աստծո օգնությամբ հոգու ազատություն ձեռք չբերես, միշտ էլ անքնությամբ կտառապես:
Հովհաննես Մանուկյան