Առակ արևի և քամու մասին

Մի անգամ արևը և քամին վիճեցին, թե ո՞վ է ավելի ուժեղ, և քամին ասաց. «Ես կապացուցեմ, որ ավելի ուժեղ եմ: Տեսնո՞ւմ ես այն թիկնոցով ծերուկին: Գրազ կգամ, որ ես ավելի շուտ կստիպեմ նրան հանել թիկնոցը, քան դու»:

Այսպիսով՝ արևը մտավ ամպի ետևն, իսկ քամին սկսեց փչել այնքան, մինչև որ փոթորկի փոխվեց, բայց որքան ուժեղ էր փչում, այնքան ավելի պինդ էր ծերուկը փաթաթվում իր թիկնոցի մեջ:

Ի վերջո քամին հանդարտվեց, իսկ այնուհետև բոլորովին դադարեց: Այն ժամանակ արևը դուրս եկավ ամպի ետևից և բարեհոգաբար ժպտաց ծերուկին: Շուտով նա սկսեց սրբել ճակատի քրտինքն ու հանեց թիկնոցը: Հենց այստեղ էլ արևն ասաց քամուն, որ բարությունը և բայրացակամությունը միշտ կհաղթեն ցասմանն ու հարկադրանքին:

02.03.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․