25 Նոյեմբեր, Բշ
Հայր Իսիդորեն ասաց. «Սրբերի իմաստությունն ա՛յս է, որ ճանաչեն Աստծո կամքը: Մարդ ամեն ինչ հաղթահարում է իր համբերությամբ, որովհետև հնազանդվում է ճշմարտությանը, և որովհետև մարդը Աստծո պատկերն է: Դրա համար էլ դիվական է իր կամքին հետևելը և իր հաճույքների մասին խորհելը, չհնազանդվելն ու չհետևելը Աստծո օրենքներին: Արդ, հիմա՛ է Աստծուն ծառայելու ժամանակը, և ահա՛ փրկության օրը, երբ վշտեր կան: Եվ ովքեր օրենքներով են ընթանում և համբերությամբ` կշահեն իրենց անձերը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016