Անակնկալը

Հնձվորը վերցնում է իր գերանդին և անտառի միջով քայլում դեպի հանդը, որպեսզի հասունացած ցորենը հնձի: Անցնելով անտառով սայթաքում և ընկնում է ճահիճը: Մի կերպ դուրս գալով այդտեղից հայտնվում է մեկ այլ ճահճի մեջ: Անդադար օգնություն է կանչում Աստծուն, որպեսզի կարողանա դուրս գալ այդ ճահճից, սակայն ապարդյուն, կոտրվում է նաև իր գերանդին, որի միջոցով բազում փորձերից հետո դուրս է գալիս ճահճից ու հասնում հանդին և զարմացած ու զմայլված ասում.
-Տե՛ր, ես անդադար օգնություն էի աղաղակում, որպեսզի ճահճից դուրս գայի և անընդհատ սայթաքում նրա մեջ, սակայն Դու այստեղ հանդի եզրին աճած այս գեղեցիկ ծաղիկներն ես խնամում:
Հիսուս նայում է նրան ու պատասխանում.
-Եթե քեզ օգնեի, որպեսզի չընկնեիր ճահճի մեջ կամ այնտեղից արագ դուրս գայիր, ապա այժմ արդեն անտարբերությամբ և խստասրտությամբ ցորենի հետ նաև այս ծաղիկները հնձած կլինեիր, սակայն անցնելով այդ դժվարությունները, այժմ ինքդ ես նկատում, թե դրանք ինչ հիասքանչ ծաղիկներ են և այլ վարմունք ցուցաբերում, թողնելով այդ ճահճի մեջ, քեզ հետ կապված այլ կարևոր հարցի շուրջ էի աշխատում…: 

 

Հովհաննես Մանուկյան


08.08.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․