Արիության և համբերության մասին

Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Եթե ինչ­որ տեղում լի­նեմ, և ինձ վրա նեղություն գա, և չլինի մեկը, ում հայտնեմ նեղու­թյունս, ի՞նչ պետք է անեմ»: Ասաց նրան ծերը. «Հավատում եմ Աստծուն, որ նա կառաքի իր շնորհները և կօգնի քեզ, եթե դու հավատով խնդրես նրանից: Լսեցի, որ Սկյութիայում եղել է այդպիսի դեպք. մի ճգնավոր կար, և քանի որ չուներ մեկը, որի մոտ գնար և հայտներ իր մտատանջությունները, երեկոյան պատրաստեց իր մախաղը, որպեսզի առավոտյան գնա: Եվ ահա գիշերը նրան հայտնվեց Աստծու շնորհը՝ կույսի տեսքով, մխիթարեց և ասաց. «Ոչ մի տեղ մի՛ գնա, այլ նստի՛ր այստեղ՝ ինձ հետ, որովհետև քեզ չի պատահի այն չարիքներից և ոչ մեկը, որ լսեցիր»: Եվ նա անսալով՝ նստեց, և շատ շուտով ապաքինվեց նրա սիրտը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

05.10.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․