Եկեղեցին արծվի խորհրդանիշը, իբրև սրատես և բարձրաթռիչ թռչունի, ընդունում է որպես մաքուր, ճշմարիտ և ուղիղ վարդապետության նշան:
Իսկ արծվագորգի գործածությունը եկեղեցում ցույց է տալիս, որ քահանայապետը իր կոչման և կյանքի մեջ պետք է նմանվի արծվին: Այլ կերպ ասած՝ Հայրապետը Հայ եկեղեցու դիտապետն է, որ իր բարձրությունից հսկում է ամբողջ Հայ եկեղեցին: