Վարձատրություն

Մի կոմս հեռավոր Արևելքից վերադառնալիս յուրահատուկ պտղատու մատղաշ ծառեր է բերում և պատվիրում իր երկու ծառաներին դրանք իր պարտեզում աճեցնել: Նրանցից մեկն առավել ջանադրությամբ, խնամքով և հոգատարությամբ կատարում է իր գործը: Երբ կոմսը հյուրերի հետ մտնում է պարտեզ, տեսնում է գեղեցիկ ու փարթամ ծառեր, որոնց վրա մեծ- մեծ տառերով փակցված է նաև այդ ծառայի անուն, ազգանունը: Մյուս ծառայի աճեցրած ծառերն ավելի փոքր էին ու անշուք: Սակայն կոմսը վերջին ծառային ավելի շատ է վարձատրում, քան մյուսին: Իսկ սա վրդովված ասում է.- Սիրելի՛ կոմս, միթե չես տեսնում, թե ինչպիսի վեհապանծ ծառեր եմ աճեցրել և ինձ արդարացի չես վարձատրում:

Կոմսը պատասխանում է.

- Դու արդեն ինքդ քեզ վարձատրել ես, և նույնիսկ պտուղները քաղելիս և հյուրասիրելիս, պտուղների վրա քո անունն ես փակցնում...: Արդ, իմ վարձատրությունն առատ է նրա համար, ով թույլ է տալիս, որպեսզի ինքս նրա անունը վկայեմ հյուրերի առջև...

Թույլ տվեք, որպեսզի Աստված ձեզ բարձրացնի ու վարձատրի...: Եվ ձեր գանձերը թող երկնքում լինեն:

 

Հովհաննես Մանուկյան

12.07.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․