Արթուն և զգաստ լինելու մասին

Հայր Եսայիասն ասաց. «Կարճամտությունն ու մտքում ընկե­րոջն ատելը չեն թողնում տեսնելու Աստծո լույսը, սակայն խնդրե՛նք Աստծուն, որ մեզ ողբ տա, որպեսզի մեր մեղքերը լացենք և որպեսզի շտապենք փախչել մարդկանցից, և համարձակություն չունենանք աշ­խարհականների մոտ, ունայն խոսքեր չխոսենք, որպեսզի մեր մտքերը մթագնելով չհեռանան աստվածճանաչողությունից, որովհետև ան­հնար է, որ նրանք, ովքեր խոսում կամ լսում են աշխարհիկ ­կենցա­ղային խոսքեր, համարձակություն ունենան Աստծո առաջ: Իսկ նա, ով ասում է. «Ես չեմ վնասվի երկրավոր բաներ լսելուց և տեսնելուց», նման է կույրի, որ եթե մերձենա էլ վառված ճրագին, նրա լույսը չի կարող տեսնել: Այդ հայտնի է նաև արեգակից, որը ծագելիս լուսավորում է ողջ երկիրը, սակայն փոքրիկ ամպից ծածկվում է նրա լույսն ու ջերմությունը»: Դարձյալ ասաց. «Շտապի՛ր փախչել այս երեք ախ­տերից, որոնք խորտակում են հոգին. դրանք են` արծաթասիրություն, պատվասիրություն և որկրամոլություն, որոնք եթե հաղթեն անձին, այլևս թույլ չեն տա ուղղվել»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

05.11.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․