12 Հոկտեմբեր, Շբ
Երփներանգ ծաղիկներով լեցուն անծայրածիր դաշտի կենտրոնում մի տակառի միջից օգնության կանչ է հնչում.
- Օգնեցե՜ք, օգնեցե՜ք... Երկնավո՛ր Հայր, այլևս չեմ համբերում, օգնի՛ր ինձ, կյանքի անհաջողություններից հոգիս ճնշվում է և խեղդվում...
Թակոց, թխկթխկոց է լսվում և մի ձայն.
- Ինչո՞ւ ես մտել տակառի մեջ : Չէ՞ որ սահմանների մեջ ամեն ինչ սահմանավոր է` և՛ համբերությունը, և՛ կամքը, և՛ պայքարելու ոգին ու նպատակին հասնելու ձգտումը: Դո՛ւրսեկ այդ տակառից և կյանքին նայիր հոգևոր աչքերով ու աստվածային սիրով, և սիրտդ այլևս չի լցվի անհաջողությունների հեղեղով, ինչպես բաժակի մեջ ջուրն է լցվում ու դուրս հորդում, իսկ անսահմանության մեջ լցվելու ու դուրս հորդելու տեղ չունի, քանի որ անէանալով անցնում ու գնում է:
Մարդը՝ վախվորած ու դանդաղ, գլուխը դուրս է հանում տակառի միջից, քիչ հեռու տեսնում Հիսուսին և հեռավոր ու անսահման հորիզոնը, դաշտի ծաղիկներին և ժպտում է:
Հովհաննես Մանուկյան