Մի ծեր կար, որ շատ բարի և խիստ առաքինի աշակերտ ուներ: Մի անգամ մաղախով ծեծելով՝ դուրս հանեց նրան իր խցից: Իսկ եղբայրը համբերեց՝ նստելով դռանը: Եվ ծերը, դուռը բացելով, տեսավ, որ նա նստել էր դռանը, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Օ՜ Պետրե, քո խոնարհությունն ու երկայնամտությունը հաղթեցին իմ նեղսրտությանը: Հիմա նե՛րս արի, այսուհետև դու ծերն ես և հայրը, իսկ ես՝ մանուկը և աշակերտը, քանզի դու քո գործով գերազանցեցիր ինձ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016