23 Նոյեմբեր, Շբ
Պատմում էին ոմանք Պաիսիոսի մասին, թե մի անգամ, վերցնելով կողովը, գնաց կալը և տանուտերին ասաց. «Ինձ ցորե՛ն տուր»: Տանուտերը նրան ասաց. «Դո՞ւ հնձեցիր, հա՛յր»: Նա ասաց. «Ո՛չ, տե՛ր»: Տանուտերն ասաց. «Իսկ ինչպե՞ս ես կամենում ցորեն ստանալ, եթե չես հնձել»: Ծերը նրան ասաց. «Ի՞նչ է, ով չի հնձում` վարձ չի՞ ստանում»: Տանուտերն ասաց` ո՛չ: Ծերը ետ դարձավ իր ճանապարհով: Եղբայրները, տեսնելով հայր Պաիսիոսի արարքը, ընկան նրա առաջ` աղաչելով և հարցնելով, թե ինչի՞ համար արեց այդ: Ծերն ասաց նրանց. «Խրատելու համար արեցի այդ, որովհետև եթե մեկը չգործի և չաշխատի` Աստծուց վարձ չի ստանա»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016