12 Հոկտեմբեր, Շբ
Ապրիլի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Արուսյակ Ավետիսյանին (63 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Տիկին Արուսյակը վարձակալությամբ բնակվում է Աճառյան 20/35 հասցեում: Նա նշեց, որ ֆինանսական դժվարությունների առջև է կանգնած, քանի որ իր նվազագույն աշխատավարձով չի կարողանում վճարել տան և կոմունալ վարձերը: Տիկին Արուսյակն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ օգնության ձեռք մեկնելու համար:
Առանց զգոնության և խորին ուշադրության հնարավոր չէ պատվիրանապահ լինել, թե՛ ներքին և թե՛ արտաքին ուշադրությամբ քրիստոնյան հոգևոր աճ է ունենում և փրկարար պտուղներ ձեռք բերում: Իսկ անտարբեր մարդը վնասում է և՛ իրեն, և՛ իր մերձավորին: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն անտարբերությունը համարել է ութերորդ մահացու մեղքը. «Անտարբեր լինել մերձավորի հանդեպ, փակվել, կենտրոնանալ ինքդ քո մեջ՝ նշանակում է մեղանչել Աստծո դեմ: Աստված մեզ չի ստեղծել միայն մեզ համար, այլ՝ համայն մարդկության համար: Եվ համայնականի այս ապրումը ինքը եկեղեցին է: Այդ պատճառով եմ անտարբերությունը ծանր մեղք համարում: Մեր ժամանակի մարդիկ հաճախ անտարբեր են: «Հրաժարվել» մերձավորի հետ առնչություն ունենալուց՝ նշանակում է ժխտել ինքդ քեզ՝ որպես մարդ արարած»:
Կարինե Սուգիկյան