Սամփսոնը Հին կտակարանի հետաքրքիր անձերից մեկն է: Սամփսոնը Մանովեի որդին էր. «Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունն իջան, հանեցին նրան և թաղեցին իր հոր՝ Մանովեի գերեզմանում» (Դատ. 16: 31): Սամփսոն անունը եբրայերեն է, որը նշանակում է «արև / արեգակ»: Սամփսոնի կյանքում տեսնում ենք նվաճումներ և անկումներ: Սամփսոնը Իսրայելի որդիների վրա քսան տարի դատավոր եղավ. «Նա (Սամփսոն) Իսրայելի դատավոր եղավ քսան տարի» (Դատ. 16: 31): Այս հոդվածի նպատակն է անդրադառնալ Սամփսոնի կյանքին, նրա ծնունդից մինչև մահ, որպեսզի երևան գան հոտեմտավոր դասեր:
Սամփսոնի ծնունդը հրաշք էր: Սամփսոնի մայրը՝ ամուլ էր. «Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից, նրա անունը Մանովե էր։ Նրա կինը ամուլ էր և զավակ չէր ունենում» (Դատ. 13: 2), սակայն մի օր Տիրոջ հրեշտակը երկու անգամ երևաց նրան և ավետեց, որ պիտի հղիանա և որդի ծնի, պայմանավ, որ՝ 1. չուտի անմաքուր բան, 2. չխմի գինի և օղի, 3. մանկան գլխին ածելի չդպչի, որովհետև եկող մանուկը Աստծու ուխտավորն պիտի լինի և նա պիտի սկսի փրկել Իսրայելը փղշտացիներից (Դատ. 13: 3 – 5, 9 - 21):
Սամփսոնը օրհնյալ անձ էր: Սամփսոնը օրհնություն ստացավ Երկնքից՝ Աստված օրհնեց Սամփսոնին. « ... Տերը նրան՝ (Սամփսոնին) օրհնեց» (Դատ. 13: 24), Աստծո հոգին սկսեց շրջել Սամփսոնի հետ (Դատ. 13: 25):
Սամփսոնն արագ կողմնորոշվող անձ էր: Աշխարհում կան մարդիկ, որոնք դժվարություն ունեն կողմնորոշվելու մեջ: Նրանք կարիք ունեն հանդարտ միջավայրի, որոշ ժամանակի, խոր մտածողության և ընդարձակ վերլուծության, կամ նույնիսկ իրենց ծանոթ մի անձի խորհրդին, որպեսզի կողմնորոշվեն՝ ասեն իրենց վերջին խոսքը: Սակայն Սամփսոնն արագ կողմնորոշվող անձ էր, նա իջավ Թամնաթա և այնտեղի աղջիկներից մեկին տեսավ, արագորեն հավանեց նրան և խնդրեց իր ծնողներին, որ այդ աղջկան ձեռքը խնդրեն (Դատ. 14: 1 - 2):
Սամփսոնն ամուսնացավ հեթանոս՝ փղշտացի աղջկա հետ: Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստծո կամքը երբեմն մեզ համար տարօրինակ է թվում: Օրինակ Սամփսոնը, որ իսրայելացի էր, որի հայրը Դանի ցեղից էր, մի օր իջավ Թամնաթա և այնտեղ տեսավ փղշտացի մի աղջիկ, որ իրեն հաճելի թվաց (Դատ. 14: 1), խնդրեց իր հորից և մորից, որ նրան իրեն կին առնի (Դատ. 14: 2): Սամփսոնի ամուսնությունը հեթանոս՝ փղշտացի աղջկա հետ Աստծո կամքն էր, որովհետև գրված է. «Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ այս բանը Տիրոջից է, որովհետև նա փղշտացիների դեմ մի առիթ էր որոնում. այն ժամանակ փղշտացիներն իշխում էին Իսրայելի վրա» (Դատ. 14: 4 – Նոր Արարատ թարգմանություն):
Տիրոջ հոգին աջակցեց Սամփսոնին: Դատավորաց գիրքը ապացուցում է, որ Տիրոջ հոգին իջավ Սամփսոնի վրա՝ աջակցեց՝ զորացրեց Սամփսոնին: Սամփսոնը՝
1. պատռեց առյուծին (Դատ. 14: 6),
2. Ասկաղոնում սպանեց երեսուն մարդ (Դատ. 14: 19),
3. այրեց այլազգիների ցորենի հունձը, այգիներն ու ձիթենիները (Դատ. 15: 4 – 5),
4. էշի մի ծնոտով սպանեց հազար փղշտացի մարդ (Դատ. 15: 14 – 15), և ավարտին վկայեց Աստծո՝ ասելով. «Դու քո ծառայի ձեռքով հաջողեցրիր այս մեծ փրկությունը» (Դատ. 15: 18):
Սամփսոնը հետաքրքիր անձ էր: Սամփսոնի հետաքրքրությունը տեսնում ենք՝
1. երբ նա գնաց տեսնելու այն առյուծի դիակը, որ մի քանի օր առաջ սպանել էր (Դատ. 14: 8),
2. երբ նա այդ մեռած առյուծի բերանի մեջից գտնվող մեղրից կերավ, և հետո իր ծնողներին տվաց, որպեսզի նրանք ևս ուտեն (Դատ. 14: 8 – 9),
3. երբ նա Ասկաղոնում երեսուն մարդ սպանելուց հետո բնակվեց Ետեմի հեղեղատի մոտ՝ մի քարայրում (Դատ. 15: 8)։
Սամփսոնը մեղքի մեջ ընկավ: Աստվածասեր անձ լինել չի նշանակում անսխալական, անթերի լինել: Սամփսոնը, այն աստվածասեր երիտասարդը, այն ուժեղ մարդը, որ հաղթեց առյուծին (Դատ. 14: 6), չկարողացավ հաղթահարել իր սեփական ցանկություններին՝ կրքերին՝ մտնելով Գազայում մի պոռնիկ կնոջ տուն (Դատ. 16: 1):
Սամփսոնը գաղտնապահ անձ էր: Ոմանք կարծում են, որ Սամփսոնն անգաղտնապահ անձ էր, որովհետև արագորեն բացահայտեց իր կնոջը՝ Դալիլային իր զորության գաղտնիքը: Սակայն, երբ կենտրոնացած ձևով կարդանք Դատավորներ գիրքը, այնտեղ պիտի նկատենք, որ Սամփսոնը որոշ ժամանակ գաղտնապահ էր: Սամփսոնը՝
Սամփսոնը Դալիլայի չորրորդ խնդրանքից հետո հայտնեց նրան իր զորության գաղտնիքը (Դատ. 16: 15 – 17):
Սամփսոնը հանդուրժող անձ էր: Դատ. 16: 20 – 27- ում խոսվում է Սամփսոնի կրած մտային, ֆիզիկական և հոգեկան տանջանքների մասին: Փղշտացիները՝
Սամփսոնն աղոթող անձ էր: Կան մարդիկ, որոնք ամենափոքր նեղության ժամանակ հեռանում են Աստծուց: Սամփսոնը վերոհիշյալ բոլոր նեղությունների մեջ պահեց իր հոգևոր կապվածությունը Ամենազորի հետ: Տկար, կույր և անարգված Սամփսոնը սրտաբուխ աղոթք բարձրացրեց առ Աստված՝ ասելով. «Տե՛ր, զորությունների՛ Տեր, հիշի՛ր ինձ և զորացրո՛ւ ինձ այս մի անգամ էլ, Աստվա՛ծ, որ իմ երկու աչքերի համար վրեժս լուծեմ այս այլազգիներից» (Դատ. 16: 28)։ Եվ Աստված կատարեց իր խնդրանքը՝ նորից շնորհեց իրեն զորություն․ «Եվ Սամփսոնը բռնեց կենտրոնական երկու սյուներից, որոնց վրա հաստատված էր տունը, և հենվեց նրանց՝ մեկին աջ ձեռքով, մյուսին՝ ձախ՝ ասելով. «Թող ես մեռնեմ այս այլազգիների հետ»։ Եվ ուժեղ շարժեց։ Տունը փուլ եկավ բոլոր նախարարների և նրա մեջ եղած ամբողջ ժողովրդի վրա։ Եվ մեռածները, որոնց Սամփսոնն սպանեց իր մահվան պահին, ավելի էին, քան նրանք, որոնց սպանել էր իր կենդանության ժամանակ» (Դատ. 16: 29 - 30):
Սամփսոնի կյանքից քաղված հոգեմտավոր դասեր: Սամփսոնի արկածախնդրություններով լի կյանքից քաղում ենք հետևյալ հոգեմտավոր դասերը՝
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր