25 Նոյեմբեր, Բշ
Աբբա Ղոնգիանոսն հարցրեց իր երեք խորհուրդների մասին աբբա Լուկիոսին և ասաց. «Ուզում եմ մեկուսանալ»: Ծերը պատասխանեց. «Եթե լեզուդ չզսպես, չես կարող մեկուսանալ` որտեղ էլ որ լինես, իսկ այժմ զսպի՛ր քո լեզուն՝ և արդեն մեկուսի ես»: Աբբա Ղոնգիանոսը դարձյալ ասաց. «Կամենում եմ պահեցողություն անել»: Ծերն ասաց. «Եսայի մարգարեն ասաց. «Անգամ եթե քո պարանոցը կորացնես որպես լծօղակ, այն չեմ կոչի ընդունելի պահք, այլ դու լուծարի՛ր անիրավության թնջուկներն ու քանդի՛ր չար մտայնությունը (Եսայի ԺԸ 5-6)»»: Ասաց և երրորդը. «Կամենում եմ փախչել մարդկանցից»: Եվ ծերն ասաց. «Եթե նախապես չուղղվես մարդկանց մեջ, առանձնության մեջ նույնպես չես կարողանա ուղղվել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016