Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Փյունիկիայի Լիբանիսի քաղաքում ոմն մունետիկ` Գայիոս անունով, թատրոններում և ժողովատեղիներում հրապարակավ նա­խատում էր սուրբ և մշտակույս Տիրամորը: Երևաց նրան Աստվածածինն ու ասաց. «Ի՞նչ եմ արել քեզ, որ այդպես հավաքների մեջ ինձ նախատում ես»: Սակայն Գայիոսը չուզեց ուղղվել, այլ առավել սաս­տիկ էր հայհոյում: Երեք անգամ նույն ձևով Աստվածամայրը երևաց նրան և զգաստության կոչ արեց: Եվ քանի որ չուղղվեց, այլ ավելի սաստիկ շարունակեց հայհոյել, մի օր՝ կեսօրին, երևալով նրան` ոչինչ չասաց, այլ իր մի մատով խաչակնքեց նրա երկու ձեռքերն ու ոտքերը, և սա կոճղի պես փայտացած՝ վայր ընկավ: Դրանից հետո թշվառակա­նը խոստովանեց և բոլորին պատմեց, թե ինչպես Տիրամորը պատվելու փոխարեն ընտրեց հայհոյելը, իսկ այժմ մարդասիրություն գտավ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

11.03.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․