Գրքեր

Աստ­վա­ծաշն­չի բա­րե­րար ազ­դե­ցութ­յու­նը

Ոս­կուց ու շատ թան­կա­գին քա­րե­րից ցան­կա­լի են դրանք,

Նույն­պես և քաղցր` մեղ­րի խորս­խից ա­վե­լի:

Եվ քա­նի որ Քո ծա­ռան պահ­պա­նում է դրանք,

Պահ­պա­նե­լու վար­ձը մեծ կլի­նի (Սաղմ. ԺԸ 11, 12)։

Մեր օ­րե­րում Ա­վե­տա­րա­նի` մարդ­կանց վրա գոր­ծած բա­րե­րար ազ­դե­ցության մա­սին ա­մե­նից լավ է հարց­նել նրանց, ով­քեր բա­րե­պաշտ սո­վո­րություն ու­նեն ա­մեն օր այդ հրա­շա­լի Գրքից ինչ-որ բան կար­դա­լու: Հա­վա­նա­բար նրանք կա­սեն մեզ, թե Ա­վե­տա­րա­նը դյու­րաց­նում և ա­մո­քում է ա­մեն վիշտ, նվի­րա­գոր­ծում ու հաս­տա­տում մա­քուր խնդությու­նը, ինչ­պես բո­վի մեջ` փոր­ձում, մաք­րա­գոր­ծում և վսե­մացնում է զգա­յա­կան ու­րա­խությու­նը:

Ա­վե­տա­րանն օժտ­ված է նաև խորհր­դա­վոր, մար­դու քննող բա­նա­կա­նության հա­յաց­քից սպրդող շնոր­հա­կան զո­րությամբ, ո­րը մար­դու հստակ գի­տակ­ցու­մից ան­կախ ի զո­րու է վե­րա­կանգ­նել, կեն­դա­նաց­նել, մխի­թա­րել և բժշկել: Այս զո­րությու­նը ել­նում է Ա­վե­տա­րա­նի` Աստ­ծու կեն­դա­նի, ազ­դու և հա­տու խոս­քից: Այս զո­րությունն ի հայտ է գա­լիս այն ժա­մա­նակ, երբ մարդն ընկ­նում է ծանր կա­ցության մեջ (օ­րի­նակ` երբ նրա­նից ե­րես են թե­քում եր­ջան­կությու­նը, ըն­կեր­ներն ու հա­րա­զատ­նե­րը, ար­դա­րությու­նը, նրան լքում է այն ա­մե­նը, ին­չի վրա կա­րող էր հույս դնել): Դի­մե­լով Ա­վե­տա­րա­նին` նա այն­տեղ գտնում է օգ­նություն, մխի­թա­րություն և հանգս­տություն նե­ղություն­նե­րի ծան­րության տակ կքած իր հո­գու հա­մար:

Այս­պի­սով, ե­թե դուք կա­րի­քի, վշտի և անձ­կության մեջ եք, ե­թե ձեզ հա­լա­ծում են, նվաս­տաց­նում, վի­րա­վո­րում, զրկում հա­սա­նե­լի­քից, փու­թով դի­մե՛ք ­սուրբ Ա­վե­տա­րա­նին` փրկա­րար համ­բե­րության շնոր­հա­կան ա­րիությամբ ու ցան­կա­լի մե­ծա­հո­գությամբ հա­վաս­տիո­րեն լցվե­լու հա­մար: Ո­չի՛նչ, ե­թե դժբախ­տություն­ներն ու տրտմությու­նը կար­ծես դար­ձել են ձեր ան­բա­ժան ու­ղե­կիցն ու մշտա­կան վի­ճա­կը. այս դեպ­քում ևս ­սուրբ Ա­վե­տա­րա­նից կստա­նաք այն, ին­չը ձեր ծանր ու խա­վա­րա­մած կյան­քը կդարձ­նի դյու­րին ու լու­սա­վոր: Սուրբ Ա­վե­տա­րանն իր հրա­շա­լի կե­նա­րար զո­րությամբ ի­րա­կան կդարձ­նի ձեզ հա­մար Տի­րոջ` հրեա­նե­րի հետ զրու­ցե­լիս ա­սած խոս­քը. «Ե­կե՛ք­ Ինձ մոտ, բո­լոր հոգ­նած­ներդ ու բեռ­նա­վոր­ված­ներդ, և Ես ձեզ կհանգս­տաց­նեմ» (Մատթ. ԺԱ 28):

Սուրբ Ա­վե­տա­րա­նի է­ջե­րը տո­գոր­ված են աստ­վա­ծա­յին ա­ռանձ­նա­հա­տուկ զո­րությամբ, ո­րը կա­րող է վե­րա­կանգ­նել, մխի­թա­րել, բժշկել, կեն­դա­նաց­նել, բա­րե­լա­վել, վսե­մաց­նել ու սրբա­գոր­ծել մար­դուն: Ո՞վ չու­նի այս զո­րության կա­րի­քը: Բո­լորն էլ անխ­տիր ու­նեն: Հետևա­բար բո­լորն էլ, ա­ռանց բա­ցա­ռության, պետք է լսեն կամ կար­դան սուրբ Ա­վե­տա­րա­նը:

Սուրբ Սե­րա­ֆիմ Սա­րովս­կին, որն յու­րա­քանչ­յուր շա­բաթ­ կար­դում էր բո­լոր Ա­վե­տա­րան­նե­րը, Գործք ա­ռա­քե­լո­ցը և ա­ռա­քե­լա­կան թղթե­րը, Սուրբ Գրքի ըն­թեր­ցա­նության մա­սին այս­պի­սի խոս­քեր ու­նի. «Սրա­նով ոչ միայն հո­գիս, այլև մար­մինս է ե­րա­նա­նում ու ո­գե­ղե­նա­նում: Սուրբ Գիրքն ըն­թեր­ցե­լիս ես զրու­ցում եմ Տի­րոջ հետ, հի­շո­ղությանս մեջ մտա­պա­հում եմ Նրա կյանքն ու չար­չա­րանք­նե­րը, զօր ու գի­շեր բա­րե­բա­նում, փա­ռա­բա­նում եմ Նրան և գո­հա­նում Նրա բո­լոր ո­ղոր­մություն­նե­րի հա­մար, որ ա­ռա­տո­րեն շնորհ­վում են մարդ­կությանն ու ինձ` ա­նար­ժա­նիս»:

«Այն­քան շո­շա­փե­լի է ինձ հա­մար շնոր­հի ներ­կա­յությու­նը Աստ­ծու խոս­քի մեջ, որ սիրտս հոգևոր ցնծությամբ է հա­մակ­վում. ինձ նույ­նիսկ թվում է, թե կար­դում եմ, և Աստ­ծու շնոր­հը հեղ­վում է իմ մեջ» (ս. Իոան Կրոնշ­տադտս­կի):

«Թե­կուզ միայն ըն­թեր­ցի՛ր ­Գիր­քը: Ե­թե նույ­նիսկ ո­չինչ չհի­շես, միևնույն է, ըն­թեր­ցա­նության ըն­թաց­քում օ­գուտ կստա­նաս» (Ամբ­րո­սի Օպ­տինս­կի):

Մխիթարություն

«Ու­րեմն, ինչ որ գրվեց, գրվեց, որ մենք սո­վո­րենք, որ­պես­զի համ­բե­րությամբ և գրքե­րի պարգևած մխի­թա­րությամբ հույսն ըն­դու­նենք» (Հռոմ. ԺԵ 4)։

«Լսե՛ք, ա­ղա­չում եմ ձեզ, բո­լոր կանչ­ված­նե՛րդ. ձեռք բե­րեք հո­գու բժշկության Գրքե­րը: Ե­թե չեք կա­մե­նում բո­լոր գրքե­րը, ձեռք բե­րեք գո­նե Նոր Կտա­կա­րա­նը, Գործք ա­ռա­քե­լո­ցը, Ա­վե­տա­րա­նը` մեր մշտա­կան դաս­տիա­րակ­նե­րին: Թե վշտա­ցել ես, կառ­չի՛ր դ­րանց, ինչ­պես բա­լա­սա­նով լե­ցուն ա­նո­թի. ե­թե զրկվել ես ինչ-որ բա­նից կամ մեր­ձա­վո­րիդ մա­հը, կո­րուստն ես տե­սել, այդ­տե­ղի՛ց մ­խի­թա­րություն գտիր քո դժբախ­տության մեջ: Կամ, կառ­չե­լուց ա­ռա­վել, սրտիդ մեջ ըն­դու­նի՛ր և մտա­պա­հի՛ր...

Ո՛չ ­փառ­քի մե­ծությու­նը, ո՛չ­ իշ­խա­նության բարձ­րությու­նը, ո՛չ­ ըն­կեր­նե­րի ներ­կա­յությու­նը, ո՛չ­ էլ մարդ­կա­յին որևէ այլ բան ի զո­րու չեն ա­մո­քել վիշտն այն­պես, ինչ­պես Աստ­վա­ծաշն­չի ըն­թեր­ցա­նությու­նը: Ին­չո՞ւ: Ո­րով­հետև սրանք երկ­րա­վոր և ժա­մա­նա­կա­վոր բա­ներ են, ուս­տի և նրանց սփո­փանքն էլ վա­ղան­ցիկ է, իսկ Սուրբ Գրքի ըն­թեր­ցա­նությու­նը զրույց է Աստ­ծու հետ:

Սուրբ Գրքի չի­մա­ցությունն է բո­լոր չա­րիք­նե­րի աղբ­յու­րը: Մենք պա­տե­րազ­մե­լու ենք գնում ան­զեն, հա­պա ինչ­պե՞ս պի­տի փրկվենք: Դյու­րին է փրկվել Աստ­վա­ծաշն­չով, իսկ ա­ռանց դրա անհ­նար է» (ս. Հով­հան­նես Ոս­կե­բե­րան):

Խաղաղություն

«Քո օ­րեն­քը սի­րող­նե­րը մեծ խա­ղա­ղության մեջ են, և նրանց հա­մար չկա գայ­թակ­ղություն» (Սաղմ. ՃԺԸ 165)։

Անհ­նար է, որ հո­գին խա­ղա­ղության մեջ հանգր­վա­նի ա­ռանց զօր ու գի­շեր Տի­րոջ օ­րեն­քը ու­սա­նե­լու, քան­զի այն գրված է Սուրբ Հո­գու կող­մից: Սուրբ Հո­գին Գրքից անց­նում է հո­գու մեջ, և հո­գին լցվում է քաղց­րությամբ ու բա­վա­կա­նությամբ և այլևս ­չի ցան­կա­նում սի­րել երկ­րա­յի­նը, քան­զի սե­րը երկ­րա­յի­նի նկատ­մամբ ա­մա­յաց­նում է հո­գին: Իսկ նման վի­ճա­կում հո­գին վհատ­վում է ու վայ­րե­նա­նում:

Տես­նե­լով, որ հո­գին չի հա­ղոր­դակց­վում Աստ­ծու հետ` թշնա­մին սա­սա­նում է այն և, չհան­դի­պե­լով դի­մադ­րության, նվա­ճում է միտ­քը` հո­գին մի չար մտա­ծու­մից մյու­սին մղե­լով: Այդ­պի­սով, հո­գին ամ­բողջ օրն անց­կաց­նում է այս թո­հու­բո­հի մեջ և ի զո­րու չի լի­նում հստա­կո­րեն հա­յել Աստ­ծուն (Սի­լո­ւան վա­նա­կան):

Ե­կե՛ք և հա­ղորդ­վե­ցե՛ք­ ան­գե­րա­զան­ցե­լի և իր նմա­նը չու­նե­ցող ի­մաս­տությա­նը, սո­վո­րե­ցե՛ք­ Աստ­ծու խոս­քից, ճա­նա­չե­ցե՛ք ­հա­վի­տե­նա­կան Թա­գա­վո­րին: Աստ­ծու խոսքն իր զո­րությամբ թա­փան­ցում է մեր հո­գի­նե­րի մեջ: Օ՜, ինչ­պի­սի՜ խա­ղա­ղության բան­բեր է քեզ հա­մար, մարտն­չո՛ղ ­հո­գի: Ինչ­պի­սի՜ մի­ջոց է կրքե­րի ա­նա­գո­րույն պոռթ­կում­նե­րը սան­ձա­հա­րե­լու հա­մար: Այս զո­րությու­նը մեզ չի դարձ­նում ո՛չ բա­նաս­տեղծ, ո՛չ­ ի­մաս­տուն, ո՛չ­ էլ ան­վա­նի հռե­տոր, այլ ա­ռաջ­նոր­դում է դե­պի վեհ գա­ղա­փար­ներ. մեզ` մահ­կա­նա­ցու­նե­րիս, տա­նում է ան­մա­հության` այս­րաշ­խար­հից ու­ղեկ­ցե­լով դե­պի անդ­րաշ­խարհ (ս. Հուս­տի­նոս Վկա):

Ե­թե խռով­ված ես, նախ և ա­ռաջ կար­դա՛ Ա­վե­տա­րա­նը շշնջա­լով, որ ա­կանջ­ներդ լսեն, կար­դա՛ թե­կուզ ա­ռանց հաս­կա­նա­լու: Սուրբ Հո­գու խոս­քը կհա­լա­ծի հո­գե­կան խա­վա­րը, ա­ռա­վել ևս` թշնա­մա­կա­նը (Ամբ­րո­սի Օպ­տինս­կի):

Մի ծեր ասաց, թե Սուրբ Գրքի ընթեր­ցու­մը, տքնությունն ու աղոթքը առ Աստ­ված են դարձնում մոլորված մտքերը, իսկ սաղմոսերգությունը, համբերությունը և ողոր­մու­թյունը հանդարտեցնում են բարկությունը (Վարք հարանց):

Տի­րոջ խոս­քը մաք­րա­գոր­ծում, ի­մաստ­նաց­նում և լու­սա­վո­րում է հո­գի­նե­րը

«Տի­րոջ օ­րենքն* ան­բիծ է և վե­րա­փո­խում է հո­գի­նե­րը.

Տի­րոջ վկա­յությու­նը ստույգ է և ի­մաս­տուն է դարձ­նում տհաս­նե­րին:

Տի­րոջ ար­դա­րությունն ու­ղիղ է և զվար­ճաց­նում է սրտե­րը.

Տի­րոջ պատ­վի­րան­նե­րը լույս են և լույս են տա­լիս աչ­քե­րին:

Տի­րոջ երկ­յու­ղը սուրբ է և սուրբ է մնում հա­վիտ­յան:

Տի­րոջ դա­տաս­տան­նե­րը ճշմա­րիտ են և ինք­նին` ար­դար» (Սաղմ. ԺԸ 8-10)։

Ո­չինչ այն­պես չի սնում հո­գին և զո­րաց­նում միտ­քը, որ­քան Ս. Գրքի ըն­թեր­ցա­նությու­նը: Դուք դրա­նից ա­ռա­վե­լա­գույն օ­գուտ կստա­նաք. կլի­նեք հաս­տա­տա­կամ, ազ­նիվ, բա­րե­պաշտ, Քրիս­տո­սի սի­րով կկա­տա­րեք ձեր պար­տա­կա­նություն­նե­րը և ան­ցո­ղի­կը ա­վե­լի ցածր կհա­մա­րեք, քան ա­մե­նայն մարդ­կա­յին միտք ու հաս­կա­ցություն գե­րա­զան­ցող խոս­տաց­ված հա­վի­տե­նա­կան բա­րիք­նե­րը (ս. Թեոն)

Փու­թա­ջա­նո­րեն կառ­չի՛ր Ս. Գրքին, և Գիր­քը դուրս կքշի ան­մաք­րություն­նե­րը (այ­սինքն` պիղծ մտքե­րը) (ս. Ան­տոն Ա­նա­պա­տա­կան):

Ինչ­պես որ գի­շերն ի զո­րու չէ կլա­նել երկ­նա­կա­մա­րում փայ­լող աստ­ղե­րը, այդ­պես էլ, ան­շուշտ, երկ­րի չա­րությու­նը չի կա­րող խա­վա­րեց­նել Ս. Գրքի հիմ­քին ա­մուր կառ­չած հա­վա­տաց­յալ­նե­րի հո­գի­նե­րը (Հռո­մի պապ Զե­ֆի­րին):

Չգի­տեմ` արդ­յոք կա­րո՞ղ է նո­րոգ­վել միտքն այն մար­դու, ով ան­տար­բեր է Ս. Գրքի և հոգևոր գի­տության մեջ վարժ­վե­լու նկատ­մամբ: Ե­թե նույ­նիսկ այս վար­ժան­քի մի­ջո­ցով չնո­րոգ­վի այս միտ­քը, որն այս­տեղ իր գի­տա­կան ճա­նա­չո­ղության սահ­ման­նե­րի ընդ­լայ­նումն է փնտրում, ա­պա, հա­մե­նայն դեպս, կնո­րոգ­վի այն միտ­քը, որն ա­ռաջ­նոր­դում է մեզ դե­պի ազն­վություն, մար­դա­սի­րություն, հա­վատ և կա­յու­նություն... Ով այս­պես չի նո­րո­գում իր միտ­քը, նա մո­լոր­ված է և խաբ­ված (Ո­րո­գի­նես Ա­լեք­սանդ­րա­ցի):

Այն­ժամ, երբ միտ­քը ցրված է, ա­ղոթ­քից ա­ռա­վել անձ­նա­տո՛ւր­ ե­ղիր ըն­թեր­ցա­նությա­նը, քան­զի Սուրբ Գրքի ըն­թեր­ցա­նությու­նը ա­նա­ղարտ ա­ղոթ­քի աղբ­յուրն է:

Ե­թե ան­գամ կարճ ժա­մա­նա­կով ընդ­հատ­վի Ս. Գրքի ընթերցումը, մար­դը կբռնվի կրքե­րով (ս. Ի­սա­հակ Ա­սո­րի):

Աստ­ծու պատ­վի­րան­նե­րի խորհր­դով սուրբ զո­րություն­նե­րը մաք­րում են մեզ բո­լոր աղ­տե­ղություն­նե­րից և բնության խոր­հուրդ­նե­րով ու աստ­վա­ծա­յին խոս­քե­րով բե­րում են մեզ կա­տար­յալ ի­մաս­տության (Ե­վագր Պոն­տա­ցի):

Դար­ձի՛ր­ Աստ­վա­ծա­շունչ Գրքե­րի ա­մե­նօր­յա զրու­ցա­կի­ցը և նրանց հետ զրույ­ցի մի­ջո­ցով կհա­լա­ծես օ­տար մտքե­րի հար­ձա­կում­նե­րը: Ով Սուրբ Գրքե­րի մեջ վարժ­վե­լով` սրտում ամ­բա­րում է հոգևոր գի­տության գան­ձե­րը, նա դյու­րությամբ վա­նում է օ­տար մտքե­րը:

Հսկու­մի գի­շե­րա­յին ըն­թեր­ցա­նության ժա­մա­նակ Աստ­վա­ծա­շունչ Գրքե­րը լսե­լիս քնով չխլաց­նենք մեր լսո­ղությու­նը, ոչ էլ հո­գին գե­րության հանձ­նենք մտքե­րին: Այլ Գրքի խայ­թո­ցով խո­ցենք մեր սրտե­րը, որ խո­նարհ­վե­լով` ­լցվենք փրկության հան­դեպ նա­խան­ձախնդ­րությամբ և խա­փա­նենք զազ­րե­լի ան­փու­թությու­նը (ս. Նե­ղոս Սի­նա­յե­ցի):

Լույս են սրբա­զան Գրքե­րը` Աստ­ծուց մեզ պարգևված, և լույ­սի ցոլ­քեր են ար­ձա­կում մեր մտքե­րում ու լու­սա­վո­րում` գրվածք­նե­րի մի­ջո­ցով տես­նե­լու հո­գե­ղե­նը (ս. Դիո­նե­սիոս Ա­րեո­պա­գա­ցի):

Աստ­ծու խոս­քը լույս է և հուր, քան­զի սրբա­գոր­ծում է բնա­կան մտքե­րը և այ­րում անբ­նա­կան­նե­րը, ինչ­պես նաև փա­րա­տում է նրանց զգա­յա­կան կյան­քի խա­վա­րը, ով­քեր պատ­վի­րա­նա­պա­հությամբ ձգտում են բաղ­ձա­լի լա­վա­գույն կյան­քին, և դա­տաս­տա­նի ու դա­տա­պար­տության հրով պատ­ժում է նրանց, ով­քեր ինք­նա­հաճ կեր­պով, մարմ­նի սի­րուն կառ­չում են զգա­յա­կան կյան­քի այդ խա­վար գի­շե­րին (ս. Մաք­սիմ Խոս­տո­վա­նող):

Սուրբ Գրքի ըն­թեր­ցա­նությու­նը կա­րող է բա­վա­կա­նա­չափ լու­սա­վո­րել ու հա­վա­քել միտ­քը, քան­զի աստ­վա­ծաշնչ­յան Գրքե­րը Սուրբ Հո­գու խոս­քերն են և ըստ ա­մե­նայ­նի ի­մաստ­նաց­նում են ըն­թեր­ցող­նե­րին... Հոգևոր զո­րություն ստա­նա­լուց ա­ռաջ մի՛ կար­դա ճշմա­րիտ հա­վա­տին խորթ գրքեր, քան­զի դրանք լցված են խա­վա­րով և մթագ­նում են տկար­նե­րի մտքե­րը (ս. Հով­հան­նես Կղե­մա­քոս):

Ինչ­պես որ աստ­ղե­րի փայլփ­լող բույլն է լու­սա­վո­րում եր­կին­քը, այդ­պես էլ աստ­վա­ծա­յին խոս­քե­րի ճշմար­տությունն է լու­սա­վո­րում մար­դուն՝ ներ­սում դրված ճրա­գի պես: Ուս­տի բո­լորս էլ կրենք ճշմար­տության միևնույն պատ­կե­րը, քան­զի Տե­րը հա­մա­խոհ­նե­րին է տա­նը բնա­կեց­նում (ս. Նե­ղոս Սի­նա­յե­ցի):

Իրենց ձեռքը Ավետարանի մաճի վրա դրածները թող այլևս հետ չնայեն և չլսեն իրենց հետ պահողներին, ամբողջ մտքով թող առաջադիմեն և մարմնով ընթանան այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին կոչվեցին (Հովհաննես Սարկավագ):

Հոգևոր գինին, որ Սուրբ Գրքի իմաս­տու­­թյունն է, տո՛ւր նրանց, ովքեր զուրկ են ա­ռաքինությունից, տրտում ու տկար են մեղ­քերի առատությունից, նրանց, ովքեր մշտապես ցավում ու տրտում են խղճմտանքից, նրանց տո՛ւր այն գինին, որն ասում է. «Ոչ թե արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության կոչելու եկա», և թե` «Եկե՛ք բոլոր հոգնածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ», և թե` «Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ մեղավորների համար, որոնց գլուխը ես եմ» (ս. Գր. Տաթևացի):

 

* Օ­րեն­քը միայն Աստ­ծու պատ­վի­րան­նե­րի ամ­բող­ջութ­յու­նը` Թո­րան չէ: Հրեա­նե­րը Հին Կտա­կա­րա­նը ան­վա­նում են ըստ ի­րենց կող­մից ըն­դուն­ված գրքե­րի բո­վան­դա­կութ­յան ե­ռա­մաս բա­ժան­ման` Օ­րենք, Մար­գա­րե­ներ և Գր­վածք­ներ, կամ հա­կիրճ` Օ­րենք: Սա, փաս­տո­րեն, փո­խա­նու­նութ­յուն է, այ­սինքն` երբ մա­սով ան­վա­նում են ամ­բող­ջը, ո­րը և ­նույ­նա­նում է բո­վան­դակ հինկտա­կա­րան­յան հայտ­նութ­յան հետ:

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

10.11.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․