Ավելի լավ է աղբյուրի մոտ մեռնել

Մի անգամ երկրաբանն անապատի միջով իր ճամբարն էր վերադառնում, սակայն ավազահողմի մեջ ընկավ, շեղվեց ճանապարհից ու սկսեց ավազների մեջ թափառել: Իր մոտ եղած ջուրն արդեն վերջանում էր և ուժերն էլ սպառվում էին:

Նա բարձրացավ ավազաբլուրի վրա ու մի փոքրիկ օազիս տեսավ՝ աղբյուր, մի քիչ խոտ ու ցածրիկ մի թուփ: Երկրաբանը մի քանի օր ապրեց այնտեղ՝ իր վերջին բլիթով սնվելով: Նա արդեն վախենում էր ջրից հեռանալ, քանի որ վստահ չէր, որ ուժերը կբավարարեն ճամբար հասնելու կամ, անհաջողության դեպքում, ետ՝ աղբյուրի մոտ վերադառնալու համար: Այն ժամանակ նա մտածեց ու վերջնական որոշում կայացրեց. «Ավելի լավ է աղբյուրի մոտ մեռնել, քան թափառել ավազների մեջ»:

Երկրաբանը որոշեց մինչև վերջին շունչն այս որոշմանը հավատարիմ մնալ: Եվ, երբ արդեն փրկության հույսը կորցնում էր՝ մոտակայքով անցնող քարավանի ուղեկցորդները տեսան նրան ու փրկեցին:

«… ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի» (Մտթ. 10:22):

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

22.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․